▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օղակը սեղմվում է

«Դեռևս մայիսի կեսերին Սիրիայի իշխանությունը զիջեց Պալմիրան, ինչը նշանակում է, որ կենտրոնում, հարավային շրջաններում, հյուսիս-արևմուտքում   սիրիական իշխանությունները  զիջում  են  իրենց  դիրքերը:

Դրան հակառակ՝ Սիրիայի արևմտյան շրջաններում դիրքերն ավելի կայունանում են: Կենտրոնում իշխանությունները զիջում են Իսլամական պետությանը, որը պարտության է մատնվում հյուսիսում՝ քրդերի կողմից»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ընթանում է Սիրիայի մասնատման գործընթացը:

Իսկ, թե  ի՞նչ ճակատագիր է սպասվում Սիրիայի հայաբնակ շրջաններին, արաբագետը նկատեց.

«Սիրիայում հայկական շրջանները  սիրիական վարչակարգի հսկողության ներքո գտնվող տարածքներում են.Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա: Եվ վարչակարգը  որքան հնարավորություն ունի՝ կպահի այդ շրջանները, թեկուզև Հալեպն այսօր որոշակիորեն մեկուսացված է ծովափնյա շրջաններից, որովհետև երկու կարևոր պատճառ կա.առաջինը՝ այս շրջանները տնտեսապես զարգացած են, որոնք չնայած հակամարտությանը՝ դեռևս շարունակում են որոշակի օգուտներ բերել իշխանությանը, երկրորդ՝ այստեղ  Ասադի խմբին պատկանող բնակչությունն է:

Իսկ ներկա իրավիճակը հուշում է, որ պետք է զգոն լինենք ու ակտիվորեն սկսենք մտածել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների մասին ու քայլեր կատարենք, քանի որ օղակը սեղմվում է: Ե՛վ քրդերը, և՛ ԻՊ-ը կարող են հարձակումներ իրականացնել: Ու, եթե իրավիճակը սրվի, հնարավոր է՝ վարչակարգը  թողնի  այն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее