▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 4 անչափահաս տղաներ հիվանդանոցում մահացել են, 1-ը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 4 հոգի մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее