Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում