Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ․), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ․) Գ. (ծնված 2017թ․) և Ն. (ծնված 2016թ․) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ․ Թ.-ը մահացել է։ Բժիշկները Մ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Վ․ Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։