▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են 06-ն ու ЗИЛ-ը. կան զոհեր

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է, որ Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее