Այսօր, փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի և Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել ։ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց․ հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության ավտոմեքենայի վարորդի, նրա վիրավոր ուղևորների և 07-ի մահացած վարորդի ինքնությունը:
Լուսանկարը՝ Շամշյան.com-ից