▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 3 մարդ մահացել է, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ 

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее