Երեկ՝ մարտի 6-ին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում:
shamshyan.com-ի տեղեկություներով, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի ունեցել երեկ ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ: