▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արարատի մարզում. գլխի հրազենային վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Առեղծվածային եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։

 

 

 

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ որսալու, այնուհետեւ, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան՝ մահացած, և հրացանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее