Մարտի 11-ին, ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Գյումրի հատվածի 2835 ուղեկալում՝ Մրգաշատ գյուղի մոտ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
shamshyan.com-ի տեղեկություններով ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված, սակայն փաստացի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բնակվող 86-ամյա Մարգարիտա Պողոսյանն է: