Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի եւ 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։
Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետեւանքով։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում