▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա տղայի դի

Երեւանում, այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե.-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է: 

 Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее