▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ոտքերը, ձեռքերն ու գլուխը մարմնից բաժանված տանտիրուհու դին

Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։ Մինչ քննիչներն ու ոստիկանները, իսկ այնուհետև դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պեը Մխիթար Խաչատրյանի գլխավորությամբ պարզեցին մահացածի ինքնությունը, ով նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее