Երեւանում այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի եւ 7-ամյա Կ. Մ-ի դիերը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երեւանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանց մահվան պատճառն է հանդիսացել «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:
Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: