Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը:
shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնութան են հասել քաղաքացիները եւ օպերատիվ են գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը:
Աղբյուրը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Հարավ-արեւմտյան թաղամասից մինչեւ «Գրանդ Սպորտ»: