Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրյան փողոց, որտեղ ВАЗ 2106 մակնիշի 20 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդ՝ Սևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Նորիկ Սարգսյանը, նշված ավտոմեքենան, Նաիրյան փողոցում ինքնազգացողությունը վատացել է և ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Խաղաղության փողոցում տեղադրված երկաթե հենասյանը և տողում մահացել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ն. Սարգսյանը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայր են ժամանլ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Սևանի բժշկական կենտրոնում՝ որպես դիահերձող սանիտար։