▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Արգել գյուղում հայտնաբերվել է նույն գյուղի 47-ամյա էլեկտրիկի դին

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Արգել գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ռուդիկ Վասիլյանն էր, ով աշխատում էր Արգել ՀԷԿ հիդրոէլեկտրոկայանում՝ որպես էլեկտրիկ։

Պարզվել է, որ նա Արգել գյուղի 12 փողոցի թիվ 18 տան դիմաց՝ էլեկտրասյան մոտ, էլեկտրահարվել և մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее