▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած բեռնատարի վրա

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել:

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գևորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ երեխան, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին և հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդ Խ. Քոչինյանի որդին էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее