▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ստեփանակերտում. կա 3 զոհ, 5 տուժած

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած:


Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

 

Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են:

 

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 

 

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահվան պատճառն ու տուժածների վատ ինքնազգացողությունը շմոլ գազից թունավորման հետևանք է: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее