Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: