▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկանական ծառայողներ են

Այսօր` հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, կա 3 զոհ:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее