Այսօր, օգոսոստի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Mrecedes մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա մոտ 15 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ 27-ամյա Անանիա Հակոբյանը, 24-ամյա Մեսրոպ Մկրտչյանը և 26-ամյա Արա Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Մ․ Մկրտչյանը մահացել է։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում