Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից հղի կինը մահացել է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում