▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Տափերական գյուղում․ երկու զոհ կա և վիրավորներ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն և «Արտաշատ» բժշկական կենտրոն։

«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее