▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապ ջան, տենց էլ չհասկացա, վերջը դու Նժդեհի կողմից էիր, թե՞ յուղ էիր վառում...

Շատ տարիներ անց, թոռն էր թե ծոռն էր՝ հարցրեց
- Պապի, դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց
-Գիտես բալա ջան, խառը ժամանակներ էին, շատ բան էն ժամանակ չէր հասկացվում, նաեւ ապրելու խնդիր կար, հեշտ չէր կողմնորոշվել....
- Էդ պարզ ա, պապի ջան, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց
- Գիտես, բալա ջան, իրա շուրջ մեկ-մեկ էնքան էլ հաջող մարդիկ չէին հաայտնվում, նենց դեմքեր կային, որ....
- Դե դա էլ ա բնական, պապի ջան, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց
- Գիտես, բալա ջան, ինքն էլ միշտ չէր, որ ճիշտ էր խոսում, մի տեսակ բաներ կային, հետո նաեւ չմոռնանաք սկզբունքային տարաձայնությունները որոշ հարցերի շուրջ, որոնք էն ժամանակ կարեւոր էին
- Չեմ վիճում պապ ջան, երեւի կարեւոր էին իրոք, բայց դու Նժդեհի կողմի՞ց էիր, թե՞ ոնց
- Շատերն այնքան էլ իրատեսական չէին համարում իր պայքարը, դե ռեսուրսները հակառակորդի կողմն էին, ինքն էլ ի վերջո ստիպված եղավ նահանջել, վերջնական հաջողությունն իրա կողմը չէր:
- Պապ ջան, տենց էլ չհասկացա, վերջը դու Նժդեհի կողմից էիր, թե՞ յուղ էիր վառում....

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее