Այսօր՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի 180 հասցեում գործող «ԼԵՎԱՐՍ» կահույքի խանութի սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի դանակահարվել է. գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից մեկ հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրից քննիչը զննություն էր կատարում՝ Վաղարշապատի ոստիկանները՝ Արմավիրի Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ․ Հակոբյանի, Ոստիկանության Վաղարշապատի վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արգավանդ գյուղի բնակիչ 20-ամյա Լևոն Գյուլումյանն է, ով «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նրան նշված վայրում դանակահարել է նշված կահույքի խանութի աշխատակից, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Էլբակյանը։