Երևանի գնդի պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ Ռիգայի փողոցում նկատել են ամբողջովին վնասված Peugeot մակնիշի ավտոմեքենա, որը կասկած է առաջացրել։ Մոտենալով ավտոմեքենային՝ նկատել են ղեկի մոտ նստած արնաշաղախ, ինքնազգացողությունը կորցրած քաղաքացու, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարեկներն անհրաժեշտ դեղորայքի միջոցով օգնություն են ցուցաբերել վիրավորին և կանչել շտապօգնություն։ «Միքայելյան» բժշկական կենտրոնում պարզվում է՝ վիրավորը մարմնի տարբեր հատվածներում ունի կտրած-ծակած վերքեր։ Նրա կյանքը հաջողվել է փրկել։ Վիրավորը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Կուրղինյանը, ի վիճակի չի եղել կատարվածի միասին բացատրություն տալու։ |
Պարեկները մեքենայում գտել են դանակահարված տղամարդու և տաք հետքերով բացահայտել կռվի հանգամանքները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet