▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Այվազյան, գլուխդ մի տմբտմբացրու, ճիշտ եմ ասում.Արամ Մանուկյան

ԱԺ-ում շարունակվում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:

«Ձեր արածից ոչինչ էլ դուրս չի գալու, քանի որ երբ ուսումնասիրում էինք գազի գինը, հետևաբար նաև հոսանքի գինը, վերջինի գինը 40 տոկոսով ավելացավ: Սա արդեն ապտակ էր հանձնաժողովին: Մենք  չկարողացանք  կանչել որևէ նախարարի: Հայաստանում գազ օգտագործող 10.000 իրավաբանական անձ ունենք և այստեղ նրանց վառած գազի համար լրացուցիչ ճնշման գործակից է ներառվել: Պարոն Այվազյան, գլուխդ մի տմբտմբացրու, ճիշտ եմ ասում: Վառում եք 1000 խմ, մուծում՝ 1500 խմ-ի համար: Այսինքն, մուծում ենք այնքան, ինչքան տեսուչը որոշում է»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հասկացել էր՝ Գազի հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնալու, երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն էլ ամեն ինչ արեց, որ իր անդամների թիվը երկուսով ավելացնի հանձնաժողովում. «Արդյունքում հաշվետվության ընդունման առումով քվեարկություն չի եղել ու չէր էլ կարող լինել, քանի որ ընդդիմադիր ուժերը այս զեկույցին կողմ չեն եղել: Ոչ մեկս եզր չունենք այն հաշվետվության հետ, որ ներկայացվել է ԱԺ այսօրվա քննարկմանը: Սա այն ակնկալիքը չէր, որ սպասում էի: Ես վստահ եմ՝ ծախսերն անարդյունավետ են, ու սակագինն էժանացնելու տեղ կա, որը չեղավ»:

Վերջում պատգամավորը հավելեց, որ գազի հանձնաժողովի անդամ է դարձել, որպեսզի ապացուցի, որ գազի սակագնի էժանացման հնարավորություններ կան. «Ու իմ համեստ հաշվարկներով պարզել եմ, որ հնարավոր է երեսուն դոլար իջեցնել, իսկ գոտիները ձգելու դեպքում՝ անգամ հիսուն դոլար»,-ասաց նա:

ԱԺ-ում շարունակվում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:
«Ձեր արածից ոչինչ էլ դուրս չի գալու, քանի որ երբ ուսումնասիրում էինք գազի գինը, հետևաբար նաև հոսանքի գինը, վերջինի գինը 40 տոկոսով ավելացավ: Սա արդեն ապտակ էր հանձնաժողովին: Մենք  չկարողացանք  կանչել որևէ նախարարի: Հայաստանում գազ օգտագործող 10.000 իրավաբանական անձ ունենք և այստեղ նրանց վառած գազի համար լրացուցիչ ճնշման գործակից է ներառվել: Պարոն Այվազյան, գլուխդ մի տմբտմբացրու, ճիշտ եմ ասում: Վառում եք 1000 խմ, մուծում՝ 1500 խմ-ի համար: Այսինքն, մուծում ենք այնքան, ինչքան տեսուչը որոշում է»:
Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հասկացել էր՝ Գազի հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնալու, երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն էլ  ամեն ինչ արեց, որ իր անդամների թիվը երկուսով ավելացնի հանձնաժողովում. «Արդյունքում հաշվետվության ընդունման առումով քվեարկություն չի եղել ու չէր էլ կարող լինել, քանի որ ընդդիմադիր ուժերը այս զեկույցին կողմ չեն եղել: Ոչ մեկս եզր չունենք այն հաշվետվության հետ, որ ներկայացվել է ԱԺ այսօրվա քննարկմանը: Սա այն ակնկալիքը չէր, որ սպասում էի: Ես վստահ եմ՝ ծախսերն անարդյունավետ են, ու սակագինն էժանացնելու տեղ կա, որը չեղավ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее