galatv.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նկատողություն արեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Երբ Ստեփան Մնացականյանը ներկայացնում էր օրակարգային հարցերից մեկը, նրան զուգահեռ խոսում էր նաեւ Վլադիմիր Գասպարյանը: Ընդհատելով Ս. Մնացականյանին, Հովիկ Աբրահամյանը դիմելով ոստիկանապետին, ասաց. «Պարոն Գասպարյան, չի կարելի չէ էդքան խոսել»:
Վլադիմիր Գասպարյանը, ով նստած էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողքին, որեւէ կերպ չարձագանքեց:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում