Եթե առիթ ունենամ մեկ հարց տալ Սերժ Սարգսյանին, ապա հարցս կլիին հետևյալը.
Պարոն նախագահ, կարող եք ՀՀ քաղաքացուս բացատրել, թե ինչ սկզբունքով եք ընտրում երիտասարդ կադրերին, արդյոք Ձեզ համար էական չէ վերջիններիս բանակում ծառայած լինելը (եթե նայում ենք նախագահի նշանակումներին, ապա այդպիսի տպավորություն ենք ստանում, քանզի նրա նշանակած երիտասարդ կադրերի զգալի մասը բանակում ծառայած չի, հատկապես բարձր պաշտոնների մասին է խոսքս), արդյոք չեք կարևորում, որ ՀՀ բյուջեից աշխատավարձ, խրախուսումներ, ծառայողական մեքենաներ, արտասահմանյան գործուղումներ ստացող երիտասարդ պաշտոնյան պետք է երկրի հանդեպ գոնե չնչին պարտք տված լինի, երկրի հանդեպ, ոչ թե կուսակցությունների, կամ «կարևոր» անհատների:
Վերջում էլ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ