▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Սուքիասյան, առաջարկում եմ Պիցցա Դի Կիրանց բացեք»․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանը կիրանցցիներին բողոքում էր, ասում էր՝ մեր ընդդիմադիրները նենց են ներկայացնում Կիրանցի վիճակը, որ Հիրոսիման ու Նագասակին է, և մարդիկ չեն գալիս ներդրում անելու։ Խաչատուր Սուքիասյա՛ն, առաջարկում եմ՝ հաջակցություն Փաշինյանի հայտարարության, «Պիցցա Դի Կիրանց» բացեք Կիրանցում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ «Սամվել Ալեքսանյանին առաջարկում եմ ֆուդ կորտերի մի մասը տեղափոխել Կիրանց, Փաշինյանի բուծած նորաթուխ Նարեկին առաջարկում եմ՝ շփշփալով Կիրանցում սեփականություն գնել՝ Ադրբեջանի քթի տակ։ Նիկոլ Փաշինյա՛ն, դու ասում ես, որ ընդդիմությունը Կիրանցը ներկայացրել է Հիրոսիմա և Նագասակի, ի՞նչ ա, Խաչատուր Սուքիասյանն էլ է՞ ընդդիմության հետևորդ, «Լֆիկ Սամոն» էլ է՞ ընդդիմության հետևորդ, կարծում եմ՝ ոչ»,- հավելել է Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее