▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն վարչապետը հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա. Գագիկ Ծառուկյան

Ժողովուրդը ուզում է դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում, մենք այդպիսի խնդիր չունենք: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 

Նա տեղեկացրեց, որ հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ, նրանց, որոնք չեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ծառուկյանը վստահեցրեց, որ եթե անգամ նախկինում կառավարության մաս էին կազմում, իսկ հիմա՝ ոչ, իր համար դա ոչ մի բան չի փոխել:

Ճշտող հարցին՝ նշանակում է հակահեղափոխությանը չի միացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հեղափոխության կողմնակիցն եմ եղել եւ այսօր ավելի շատ եմ անելու, պատասխանատվությունը ինձ վրա է, գալիս են 25 երկրներից 5 հազար ներդրողներ՝ ներդրումների համար»:

Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, որ ներդրողների հոսքը կանգնել է ոչ թե այն պատճառով, որ արտահերթ ընտրություններ չեն լինում, այլ բոլորովին այլ պատճառով.  «5 մեքենա իրար հետեւից գնում ա, պառկացնում են ասֆալտին, ինչի համար:  Այսօր հիմնական խնդիրը, որի մասին ես ուզում եմ ասել, որ պարոն վարչապետը այդ հակահեղափոխական մարդկանց իրա թիմում պետք է ման գա»:

 

 

 

 

 

 

 

 

Նա նկատեց, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը հատկացրել է, այնինչ կարող էր իր թեկնածությունը դնել. «Ասել եմ ժողովուրդ ջան, ձեր ուզածով է լինելու: Այսօր հեղափոխությունը առանց արյան չի լինում, «վլաստը» հենց այնպես չի տրվում, բայց Ծառուկյանը ոտի է հելել»: 

«Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ինչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»,-հավելեց ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միզոյանին ձերբակալել էին, առաջինը ինքը նրանց կողքին կանգնեց. «Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց ես կանգնել եմ կողքին եւ Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ ընդդիմադիր եմ եւ իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աղբյուր՝ news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее