ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահի դրությամբ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ինչպես հաղորդել է հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը Նյուզ.am-ին, թեկնածուն գիշերը մնացել է հիվանդանոցում, առավոտյան նրան հետազոտել են, աջ ձեռքի ցավերը շարունակվում են: Բժշկի խոսքով` ֆիզիոթերապեֆտիկ միջոցառումները շարունակվում են, աջ ձեռքի ցավը մեղմելու նպատակով բուժումներ է ստանում:
Գագիկ Մանուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ պետք է մեկ ժամով գնա քվեարկության, այնուհետ` վերադառնա: Հայտնի չէ` այսօր գիշերը Հայրիկյանը կմնա հիվանդանոցում, թե` ոչ:
Հավելենք, որ Պարույր Հայրիկյանը ժամը 15.00-ին իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի Գողթն գյուղում: