▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք քեզ, տեր Աստված, որ ԼԳԲՏ կոչված այլանդակությունը չկարողացավ իր բույնը պաշտոնականացնել Հայաստանում

 

Կոմիտաս Վարդապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում չի կայանալու ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը, որը նախատեսված էր նոյեմբերի 15-16-ը: Նա մասնավորապես գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փառք քեզ տեր Աստված, որ ԼԳԲՏ կոչված այլանդակությունը չկարողացավ իր բույնը պաշտոնականացնել Հայաստանում և մեր միասնական ձայնը իր մարմնացումը գտավ ազգընտիր վարչապետի եվ նախագահի սրտերում եվ լսվեց ձայնն արդարության որն աղաղակեց «ինձ համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա. ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի կայանա»։ Իսկ սա նշանակում է «ինչպես չեմ ուզի, որ իմ զավակը լինի այլասրված միասեռական, այնպես էլ չեմ ցանկա, որևէ հայի զավակի բարոյական անկումը»։ Եվ որոշվեց կյանքի չկոչել այն հավաքը, որը նոյեմբեր 15-18 տեղի պիտի ունենար Երեանում, որի ապականեալ գաղափարը արդարացվում էր քրիստոնեական վեհ բառով։ 
Մենք Հայաստանում կարիքը չունենք «լեզբոս» կղզյակի․․․»:

Հավելենք, որ տեղեկությունը, որի համաձայն՝ կոնֆերանսը չի կայանալու երեկ էր հայտնվել համացանցում, սակայն «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հերքել է դա:

«Ֆորումն իրականացվելու է, այն լինելու է բացառապես փակ քննարկման ձեւաչափով: Քննարկումը փակ կլինի նաեւ լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, ցանկացած տեսանկարահանում նույնպես կարգելվի: Գեյ-շքերթ կամ որեւէ հանրային միջոցառում նախատեսված չէ, նույնիսկ դրոշներ չեն լինի»:

Կարդացեք նաև՝ ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը. Կոմիտաս Վարդապետ

Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее