tert.am-ը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության փակ նիստից հետո մի խումբ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է, որ պետական մարմինների աշխատակիցները չեն կարող հրաժարվել «պարտադիր կուտակային»-ից «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից:
«Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,-ասել է նախարարը։
Հարցին, թե որն է երկու վճարների միջև բովանդակային տարբերությունը, նախարարը պատասխանեց. «Բովանդակային տարբերությունն այն է, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Եվ երկրորդ խնդիրը, վերաբերում էր մեր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի. փաստորեն՝ այսպիսով կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների համակարգի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և որոշ շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»:
Ատավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում