Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքողները ծաղկավոր խալաթ ու սապոգներ են կախել Երևանի Խանջյան փողոցի վերգտենյա անցումում, իսկ մայրաքաղաք մտնող մայրուղիներում հայտնվել են ՄՄ-ին դեմ պաստառներ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ ակտիվիստներ:
Նշենք, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ: