▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց՝ գործող իշխանությունը, որը շատ բան է ձախողել, ստացավ ժողովրդի վստահությունը

ՀՀԿ խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն կայացած է համարում.

«Ունենք կոնկրետ թվեր և փաստեր և այն աղմուկը, որ կար մինչ հանրաքվեն, ինչպես մենք ավելի վաղ էինք ասում՝ շինծու էր, դա են փաստում օրինակ՝ գրավոր բողոքները, որոնց թիվը շատ քիչ է: Ո՞ւր են բողոքները: Ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը հայտնել է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով.

«Հանրաքվեից հետո, բնական է՝ կունենանք Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի թափանցիկ ընտրություններ»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին էլ հետաքրքրում էր, թե մարդիկ ո՞ւմ պետք է բողոքեին.

«Ո՞ւմ բողոքեն մարդիկ: Նրանք ինչի՞ց են ձեռք քաշել: Քաղաքական ձեր հակառակորդներին դուք ուղղակի ոչնչացրել եք: Ասացիք՝ կբամփենք ու արեցիք: Դրանից հետո էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Կարևոր է ձևավորել հաշվիչ համակարգ, որը մեզ մոտ շատ անվստահելի է: Հայաստանում ոչ թե ժողովրդավարական, այլ իշխանական ռեսուրսները տիրապետող ուժի դակում է լինում: ՀՀ-ում ոչ մի անգամ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում, իսկ երբ ասում ենք ժողովրդավարություն, ապա հասկանում ենք պարբերաբար իշխանության փոփոխություն: Ձանձրացրած անձնավորությունները պետք է փոխվեն: Իսկ այս հանրաքվեն իրականում իշխանությանը վստահություն հայտնելու փորձ էր ու պարզվեց, որ երկիրը, որտեղ շատ բաներ ձախողվել են, ստանում է ժողովրդի վստահությունը: Դա նշանակում է, որ հանրաքվեն կեղծված է, ժողովրդի ձայնը չէ: Իշխող վերնախավը ինքն իրեն նշանակեց արդեն նոր կանոնադրությամբ»,-նկատեց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее