Պարզվում է` «անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ: Ի~նչ ասես անդաստիարակ մարդուն, ով անհաջող գաստրոլի դուրս եկավ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եվրոպական տուրնեի գնաց-վերադարձավ, ու հիմա նեղվում է, որ ողջ ազգը ղժժում է իր վրա: Ինչ իմանա ազգս, որ այս մարդու ամբողջ գործունեությունը վերջին տասնամյակներում փող աշխատելն է եղել «անկախության սիմվոլիկայի» զոնտիկի տակ... Իրականում նա նեղվում է, որ բեմի վրա արդեն բարձրացել է վարագույրը ու պարզվել է, որ իր վրա «մահափորձ» չի եղել, որ շորերի վրա հետքեր չկան, որ կրակողին հավանաբար ասել է` «սպասի սարոչկաս հանեմ, նոր կրակի», կամ` «ընենց տեղ կկրակես, որ ոչ մի օրգան չվնասվի», որ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ է նա «մահափորձի օրը» հրաժարվել ուղեկցությունից, որ ցուցմունքներով այդպես էլ չհաստատվեց իր` «ռուսական իմպերիալիզմի» դարավոր թշնամին լինելու հանգամանքը, ու որ թատրոնը նողկալի է ու ոչնչացնող հենց իր համար... Ու հիմա, երբ ազգս նրան բռնացրել է մատուցած ծառայությունների դիմաց կառավարական որոշման մակարդակով «վարձատրությունը» ստանալու գործում, հիստերիայի մեջ է ընկել ու ունիտազը բացել... Ողորմություն խնդրողն ու Սերժ Սարգսյանի ողորմածությանը մնացած «գործիչը» հանդգնում է դրանում մեղադրել այլոց, այդ թվում ինձ, ով ի տարբերություն իրեն, ավելի բարձր գին ունի, բայց երբեք չի վաճառվել իր նման:
Ուղղակի հիշեցնեմ.
-թռչնաբուծարան չեմ ունեցել, աշխատողների չեմ «քցել»...
-տարբեր մեծահարուստներից, այդ թվում` օլիգարխ կուսակցապետերից փող չեմ վերցրել ու սրա-նրա դեմ խոսել...
-թատերական ներկայացումներում դեր չեմ խաղացել...
Ստյոպա Սաֆարյանի գրառումը
Ֆեյսբուք