▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Ալիև զրույցից հետո Հասանովը հանդիպել է հրամանատարների հետ

Սեպտեմբերի 29-ին, կենտրոնական հրամանատարական շտաբում Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը անցկացրեց հանդիպում ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ: Հանդիպմանը առկա էին նաև վիդեո հաղորդակցման միջոցներ, որոնց օգնությամբ կապ է հաստատվել ճակատային հատվածում տեղակայված ստորաբաժանման հրամանատարների ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:

 

 

 

 

 

Հասանովը անձնակազմին փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականները Իր կողմից Զաքիր Հասանովը հրամայել է մարտական ​​հերթապահությունը ավելի լավ կազմակերպել, օգտագործել տեխնիկական միջոցներ՝ անձնակազմի առավելագույն անվտանգության համար:

Փաստացի մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի մեղմեն առաջնագծի լարվածությունը:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее