▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը երեկ դարձյալ հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ Փաշինյան ընտրողներ, խելքներիդ մի քիչ զոռ տվեք և պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» ո՞րն է, նա ինչո՞ւ է նույնիսկ խորհրդային Ադրբեջանում գոյություն չունեցած վարչատարածքային միավոր ձևավորում՝ Զանգելանի, Կուբաթլուի հատվածներում։ Բացառո՞ւմ եք, որ նա ձեր սիրելի վարչապետի ապաշնորհ գործողություններից հենց «Արևմտյան Զանգեզուրն» է ակնկալում, թե՞ ձեր «դուխովը», «հզորը» չի տա…»։

***

Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցների առջև ելույթի ժամանակ, որը նախագահում էր Ադրբեջանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սկսել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ: Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ, իսկ Ադրբեջանը ստեղծել է պայմաններ դեպի Հայաստան տարանցիկ փոխադրման համար: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее