▲ Դեպի վեր

Пятница, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը 10% ձայն հազիվ ունենա, նա ատում է մեր ազգին. Բողոքի ակցիայի մասնակից

Փաշինյանը 10% ձայն հազիվ ունենա, նա ատում է մեր ազգին. Բողոքի ակցիա՝ հարկերի թանկացման դեմ:

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։

«Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է»,- ասում են նրանք։
Հիշեցնենք, որ 2025 թվա­­կանի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենս­գրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրա­կան գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույ­քա­չափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկ­ման բազայի մասով հաշվարկված շրջա­նառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախ­սերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

***

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստացել էր, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, քննարկումներ կլինեն, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական քայլ չենք տեսել, ուստի նորից ակցիա ենք իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում ասում է տնտեսվարող Կարինե Գևորգյանը, ով շաբաթներ շարունակ մասնակցում է շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին։ Դիտարկմանը, թե ոսկու շուկայի տնտեսվարողները չեն մասնակցում ակցիաներին, կարծես նրանց խնդիրը լուծվել է, տիկին Կարինեն պատասխանեց․ «Ինչքան տեղյակ եմ, այնպես չէ, որ իրենց հարցը լուծում է ստացել, քննարկումներ են դեռ, Նաիրի Սարգսյանի առաջարկով է եղել (խմբ․ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ առաջարկել էր ոլորտի շրջհարկը սահմանաել 1%)։ Կարծում եմ՝ նա ոսկու գործի մեջ կա, հետևաբար իր շահերից ելնելով առաջարկ է արել։ Գուցե մեր բնագավառում էլ պիտի Նաիրի Սարգսյան լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, երևի ծանոթ- բարեկամով է»,- ասում է տիկին Կարինեն։ Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ուղղակի ատում է հայ ազգին, քանի որ ոչ միայն տնտեսվարողներին, այլ բոլորին է «նեղություն պատճառում»։

***

«Հունվարից հետո օրեր կան՝ ընդհանրապես առևտուր չի լինում»,- ասում է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողը, ով շրջհարկի բարձրացումը համարում է մեծ խնդիր՝ փոքր և միջին բիզնեսի համար։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «յաշիկ առ յաշիկ» հետ են բերելու, ձեր մեջ կա՞ն մարդիկ, որ «յաշիկ» են քշում, տնտեսվարողը հեգնեց․ «Իհարկե ոչ, «յաշիկ» ունենք, մարմնագույն՝ մեջն էլ ապրանք, արկղ, էլի»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее