«Փաշինյանը հերոսներին ջնջում է, որ չերևա իր հակահերոս լինելը, նիհիլիզմի վրա է կանգնած, դա իր պատվանդանն է։ Եթե հերոսին արդեն չես հավատում, իրեն հանդուրժելու ես։ Հերոսը հենց նա է, ով գալու է և իրեն հեռացնելու է, բա ո՞նց ինքը հերոսին հանդուրժի»,- «24TV»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։ «Մեզ պետք են սովորականից ավելի ուժեղ մարդիկ, մեզ ապոլոններ, սասունցիդավիթներ են պետք, մեզ հերոսներ են պետք․ մենք դրա կարիքն ունենք։ Նիկոլ Փաշինյանը հերոսին հանգեցնում է հարկ վճարողին, այսինքն, քանդում է հերոսի վերաբերյալ պատկերացումը։ Կռիվը արժեքային է։ Արժեքային դաշտում է պետք կռիվ տալ»,- ընդգծեց Պետրոսյանը։ *** «Փաշինյանը սահմաններն անցավ, երբ Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի» հետ։ Երբ լսեցի, տեղումս քարացա, արդյոք ճի՞շտ եմ լսում։ Դա ահավոր հարված է Հայաստանին և ապագային, որովհետև դրանով իրականացվում է Թուրքիայի ծրագիրը»,- 24TV-ի հետ զրույցում նշեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը։ «Նիկոլ Փաշինյանի այդ համեմատությունն արդարացնում է Ցեղասպանությունը․ փաստորեն, ասում է, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել, և մենք չպետք է հիշենք։ Եթե մենք չենք ասում Արևմտյան Հայաստան, ասում ենք ՝ Թուրքիա, ուրեմն ասում ենք, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել։ Ես հավատում եմ, որ վաղը Նիկոլը կարող է ասել՝ մենք էինք մեղավոր ցեղասպանության համար։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական ծրագիր է իրականացնում, բայց այսքա՞ն ցինիկորեն․․․ Պետք է քո պատմությանը տեր կանգնես, պետք է ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանը ընդամենը վատ վարչապետ չէ, այսօր մեր երկրի ղեկավարի աթոռին թուրք է նստած»,- ընդգծեց Պետրոսյանը։ |
«Փաշինյանը հերոսներին ջնջում է, որ չերևա իր հակահերոս լինելը»․ Մարինե Պետրոսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet