«ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է ԱԺ նախագահի գործունեության մասին․ «Ալեն Սիմոնյանի կողմից երբևէ, որևէ անգամ քաղաքական խորհրդակցություն հրավիրվե՞լ է։ Էդքան անցանկալի դրսևորումներ են կատարվում պառլամենտում՝ հայհոյել, հարձակվել․․․ ԱԺ նախագահը նույնիսկ իր պարզ, տարրական, կանոնակարգով նախատեսված լիազորությունը չի իրականացրել՝ քննարկման չի հրավիրել, գիտե՞ք՝ ինչու, քանի որ Փաշինյանը հրահանգավորել է իրեն՝ ոչ մի ձևով չմտնել որևէ քննարկման դաշտ, ճնշել մինչև վերջ, ընդդիմությունը չի կարող խոսք ունենալ և այլն։ Սա քաղաքական մշակույթի բացառում է, ոչ թե՝ սահմանադրական կարգավորումների»։ *** |
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ՀՀ-ում այսօր քաղաքական բանտարկյալներ չկան, կան քրեական հանցագործությունների մեջ մեղադրվողներ․ «Ամբողջ խնդիրն այն է, որ 20 և ավելի տարի քաղաքականությունն ու կրիմինալն այնքան են սերտաճել․․․ քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»,- ասաց նա։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց դատավորի գործառույթ չվերապահել․ «Երբ միտինգին մասնակցության համար կալանքի են վերցնում մարդկանց, սրանից ավելի ակնառու քաղաքական հալածանք ու քաղաքական բանտարկյալ չկա»,- նշեց Մինասյանը։ Ըստ նրա՝ քաղհասարակությունն այսօր չի խոսում քաղաքական հալածանքների մասին։ |
«Փաշինյանը հրահանգավորել է Սիմոնյանին` ճնշել մինչև վերջ․․․»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet