Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս:
Այդ հարցը լուրջ անհանգստություն է պատճառել նաև միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին, այս մասին գրում է 168.am-ը՝ հավելելով, որ, իր տեղեկություններով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս խնդրելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված Հայաստանում ֆրանսիական համալսարանը (UFAR) դուրս չբերել մայրաքաղաքից:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, Ֆրանսիայի նախագահի խնդրանքը մերժել է: