▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը շնորհավորեց ՀՀԿ-ին

 

ԵՏՄ պայմանագրին միանալով` ՀՀ անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր քաղաքական էլիտան միջազգային ամբիոններից անկախությունը մսխելու, քաղաքական հովանավորություն մուրալու քաղաքականություն է վարում. «Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ քաղաքացին ատի իր անկախությունը: Երբ տնավեր են արել ՀՀ քաղաքացուն, հիմա իմաստուն դեմքով դրա անունը դնում են ռեալ պոլիտիկ: Գործող քաղաքական էլիտան իրապես ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի, այլ ոչ թե հնարավորություն: Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մերն է: Մինչդեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտի, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական բյուջեն ավելի մեծ է, քան պետական բյուջեն»:
Նրա խոսքով՝  այստեղ մի մեծ սուտ կա «Իշխանությունները ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է, մինչդեռ սա մեկուսացման պրոցես է: Ադրբեջանն ու Թուրքիան միշտ վարել են մեկուսացնելու քաղաքականություն: Նրանք մեզ մեկուսացնում են արևմուտքից, ԵՏՄ-ն` Հյուսիսից եւ Հարավից»: 
Պատգամավորի նկատում է՝ ՀՀ-ն ԵՏՄ տարածքում դառնալու է խղճուկ մի տնվոր. «Ե եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին արտագաղթում, հիմա` արտադրամասերն են տանում: Ես դեմ եմ, ոչ թե որ չեմ սիրում ՌԴ-ին, այլ կողմ եմ մեր ինքնիշխանությանը: Ես դեմ եմ ԵՏՄ-ին ու պատրաստ եմ պայքարելու մեր ապագայի համար: Այստեղ մենք ուրախանում ենք, թե ԵՏՄ անդամակցելով մեծ արտոնություն ենք ունեցել, որ շաքարավազ ներմուծելու համար մաքսատուրք չենք վճարելու, ինչի համար շնորհավորում եմ ՀՀԿ խմբակցությանը»:

ԵՏՄ պայմանագրին միանալով` ՀՀ անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր քաղաքական էլիտան միջազգային ամբիոններից անկախությունը մսխելու, քաղաքական հովանավորություն մուրալու քաղաքականություն է վարում. «Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ քաղաքացին ատի իր անկախությունը: Երբ տնավեր են արել ՀՀ քաղաքացուն, խաբել, թալանել, իսկ հիմա իմաստուն դեմքով դրա անունը դնում են ռեալ պոլիտիկ: Գործող քաղաքական էլիտան իրապես ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի, ոչ թե հնարավորություն: Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան ՀՀ ընդհանուր բյուջեն: Ճիշտ են ասում, բայց, օրինակ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական կարողությունն ավելի մեծ է, քան ՀՀ բյուջեն: Էլ չենք խոսում մյուսների մասին, ովքեր Հայաստանը քերթել են և որպես փոխհատուցում մի բուռ բրինձ են բաժանում՝ ժողովրդի աչքից շնորհակալության արցունք պոկելու համար»:

Նրա խոսքով՝  այստեղ մի մեծ սուտ կա. «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է, մինչդեռ սա մեկուսացման պրոցես է: Մեր անկախության առաջին օրվանից Ադրբեջանն ու Թուրքիան վարել են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն: Եվ, եթե նրանք մեզ մեկուսացրել են արևմուտքից, ԵՏՄ-ն մեկուսացնելու է հյուսիսից և հարավից: Այս պայամանգրով փակվում են հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ խորացնու հնարավորությունները»: 

Պատգամավորը նկատում է՝ ՀՀ-ն ԵՏՄ տարածքում դառնալու է խղճուկ մի տնվոր. «Իշխանության ներկայացուցիչները ոնց որ ձեռք առնեն, երբ հպարտությամբ նշում են, որ այս պայամանգրով վերացվում են բոլոր խոչընդոտները՝ ԵՏՄ տարածքում մարդկանց կապիտալի, աշխատուժի և բիզնեսի տեղաշարժի համար: Նրանք սա ասում են՝ իբր բիզնեսմեններ են գալու ՀՀ-ում հաստատվելու:Իսկ, ի՞նչ է լինելու հայության հետ.աղետալի մի բան. եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին արտագաղթում, հիմա`արտադրամասերն են տանում: Ես դեմ եմ քվեարկելու՝ ոչ թե որ չեմ սիրում ՌԴ-ին, այլ հավատում եմ ՀՀ ինքնիշխանությանը: Ես դեմ եմ ԵՏՄ-ին ու պատրաստ եմ պայքարելու մեր ապագայի համար: Այստեղ մենք ուրախանում ենք, թե ԵՏՄ անդամակցելով մեծ արտոնություն ՀՀ-ն ստացել, որ շաքարավազ ներմուծելու համար մաքսատուրքերը չեն բաձրանալու, ինչի համար շնորհավորում եմ ՀՀԿ խմբակցությանը»,-եզրափակեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնն էլ շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее