▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի աջակիցները սպառնում են գրավել իմ տունը․ Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց որ սպառնալիքներ է ստանում։

«Նիկոլ Փաշինյանի աջակիցների երեկվա ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու ու նաև իմ անունն էր տալիս»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ դեռ նոյեմբերի 10-ից սպառնալիքներ են ստանում։

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,- հայտարարեց նա՝ նշելով, որ երկրում անիշխանություն է և պետք է վերջ տալ դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее