▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի անզուսպ ծիծաղը. ԱԳՆ-ն զբաղվի՞ անասնապահությամբ...

Այսօր կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բավական երկար քննարկեցին ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։

Իր առաջարկով հանդես եկավ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա առաջարկեց, որպեսզի պետությունը մեր բնակլիմայական պայմանների համար անասունների ճիշտ սորտեր ընտրի, ապա կես գնով տա գյուղացիներին։

Առաջարկին արձագանքեց Փաշինյանը․

«Պետությունը ձեռք բերի էդ գլխաքանակը, տանի, որտե՞ղ պահի, կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է թեկուզ մի շաբաթով անասնապահությամբ զբաղվի։ Ո՞վ զբաղվի, ԱԳՆ-ն զբաղվի՞ անասնապահությամբ, ավելի լավ է դուք ձեր գործն արեք»,-ասաց Փաշինյանը։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե անկեղծ ասեմ՝ էս կառավարություն կոչվածի նիստերից հոգնել եմ (դրա մասին, ի դեպ, ձեզանից շատերն են ինձ հարցրել): Նոր մի քանի դրվագ լսեցի ու, ինչպես և չէի կասկածում, տրամաբանությունն ու ասելիքը նույնն էր՝ բուտաֆորիկ դատարկություն:
Տեսեք, սրանք դրած նիստի ժամանակ անասնապահության զարգացման ու աջակցման ինչ-որ ծրագիր են քննարկում (կովեր, ոչխարներ, այծեր):
Առաջին հայացքից թվում է՝ զարմանալու ու ֆիքսելու առանձնակի հետաքրքրություն չկա, բայց հատկանշական էր այն, որ կովերի սերմնավորման ու կաթնատվության բարձրացման թեմայում առավել ակտիվ ներգրաված էին Պապիկյան Սուրոն ու Միրզոյան Արոն:
Հասկանու՞մ եք՝ ՊՆ ու ԱԳՆ պատասխանատուներն իրենց բան ու գործը թողած, երբ շուրջբոլորն ամենուր եռում է, ամեն վայրկյան պատերազմի պայթելու վտանգն առկա, սրանք նիստին կով են կթում, հլա մի բան էլ, Արոն հումոր ա անում, թե «ԱԳՆ-ն կզբաղվի էդ հարցերով»:
Գլխավոր «վնասվածքաբանն» էլ էն կարգի դատարկ ու տկարամիտ ա, որ էսքան տարվա մեջ չիմացավ, որ Արարատյանը դաշտավայր չի՝ ԴԱՇՏ ա կամ լավագույն դեպքում հարթավայր (հա ասեմ, որ Հայկական լեռնաշխարհում դաշտավայր, ընդհանրապես, գոյություն չունի)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее