▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «օգնությամբ» Ալիևը հաջողությամբ կլանեց Արցախը. խաղաղության պայմանագիրը չի լուծում ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը

Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի ԱԳՆ-ն, ըստ էության, պաշտոնապես հաստատել է Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովի պնդումը: Հիմա՝ ըստ էության:

Ի սկզբանե, խաղաղության գործընթացում մի քանի վիճահարույց խնդիրներ կային, որոնք վերաբերում էին ԼՂ-ին, դելիմիտացիայի/ դեմարկացիային, կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Փաշինյանի «օգնությամբ» Ալիևը հաջողությամբ կլանեց Արցախը, իսկ հետո Հայաստանի փաստացի վարչապետին ստիպեց «կանաչեցնել» Հայաստանի մյուս «կարմիր գծերը»՝ դելիմիտացիայի/ դեմարկացիայի և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը դուրս թողնվեցին խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստից:

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խաղաղության պայմանագիրը որևէ կերպ չի լուծում Հայաստանի առջև ծառացած խնդիրները, անգամ չի երաշխավորում ինստիտուցիոնալ խաղաղությունը և Հայաստանի ապաշրջափակումը:

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նույնիսկ Հայաստանի բոլոր զիջումներին ի պատասխան՝ Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ապա պետք է արձանագրենք՝ Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը, ինչպես պատերազմից առաջ, այսպես էլ՝ հիմա:

Իմ կարծիքով՝ նման օրակարգ չի էլ ունեցել:

Պատերազմից առաջ «հայդատական» Փաշինյանի նպատակը «Տիգրան Մեծ» դառնալն էր, հիմա «պացիֆիստ նեոլիբերալ» Փաշինյանի նպատակը Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելն է, այլ խոսքով՝ Հայաստանի «ուկրաինացումը»«:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее