▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի խոսնակի արձագանքը՝ Լուկաշենկոյի հայտարարությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- Facebook-ի իր էջում նշել է նա:

Sputnik-Armenia-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,- ասել է Փաշինյանի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее