Փաշինյանն ու Նարեկ Կարապետյանը` Սուրբ Սարգիս եկեղեցում. Ի՞նչ է կատարվում․․․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանը շարունակում է կանգնած մնալ լրջագույն մարտահրավերների առաջ, և ինձ ապշեցնում է, թե ինչու ենք օրակարգի թիվ մեկ խնդիր դարձնում Հայ եկեղեցու թեման: |
***
|
«Նիկոլ Փաշինյանին ներե՞լ եք ձեզ «Բենթլի Կճոյան» անվանելու համար: Նա մեղադրանքներ է հնչեցրել ձեր հասցեին՝ ասելով, որ դուք կին ու երեխաներ ունեք, սիրուհիներ ունեք տարբեր երկրներում, դուք ներե՞լ եք նրան», - Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հարց ուղղվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագի ժամանակ չհնչեցրեց Կաթողիկոս Գարեկին Բ-ի անունը: Նավասարդ արքեպիսկոպոսը արձագանքեց՝ «այ քեզ բաներ»՝ անպատասխան թողնելով հնչեցված հարցը: |
|
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Վեհափառի անունը նորից չհնչեց, ինչից հետո քաղաքացիները բարձրաձայն հնչեցրել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Դրանից հետո երկու քաղաքացու՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին և ակտիվիստ Հայկ Դորունցին քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց: |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եկավ Սուրբ Սարգիս՝ պատարագի
Ավելի վաղ նա հայտնել էր, որ վերջին 15 տարին ամեն կիրակի մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, ու «քաղաքական տուրիստների պատճառով չպետք է հրաժարվի այնտեղից»։
Դիտեք նաև՝
|
«Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները՝ եկեղեցու դեմ, և հայ ժողովուրդը կանգնեց Կաթողիկոսի կողքին: Եկեղեցու պրոցեսները դրսից քանի որ չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, դրանք գնացին ներքին հանգուցալուծման»,- Սուրբ Սարգիս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարծման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով պատարագի ժամանակ Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից Կաթողիկոսի անունը չհնչեցնելուն: |


